AM
15 Փետրվար 2022 - 13:45 AMT

Հայկական արտադրության խաղալիքները կվաճառվեն նաև Կանադայում

Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ հայկական արտադրության Mankan խաղալիքները մուտք են գործել կանադական շուկա, տեղեկացնում է դեսպանությունը։

«Reptilia ընկերության ներկրած ապրանքներն արդեն մատչելի են նրան պատկանող կենտրոնների ցանցում: Դեսպանությունը շարունակելու է աշխատանքները հայկական արտադրանքի արտահանումը խթանելու ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։