AM
15 Փետրվար 2022 - 14:23 AMT

ԱԺ-ն արտահերթում կքննարկի «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ հայտարարության նախագիծը

Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին արտահերթ նիստ կգումարի։ Քննարկման է դրվելու Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը։

Արտահերթ նիստը կմեկնարկի ժամը 12:00-ին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրել:

Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանները վավերացրել են այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը», որն այդ երկրների ղեկավարները ստորագրել են 2021-ի հունիսին։ Հռչակագրում ասվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում և կշարունակեն երկու երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը։