Հայաստանում փետրվարի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 410,155-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1774-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 34 դեպք է գրանցվել, 28-ը՝ կորոնավիրուսից և 6 մահ, երբ պացիենտն ունեցել է վիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8229 դեպք կա, այլ պատճառով՝ 1581։
Ապաքինվել է ևս 2574 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 381,700 է։ Փաստացի բուժվողների թիվը 18,645 է։
Ընդհանուր առմամբ 2,840,443 թեստ է արվել, մեկ օրում` 6630։