AM
17 February 2022 - 07:52 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի 1723 նոր դեպք կա և 26 մահ

Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 411,878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1723-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 26 դեպք է գրանցվել, 24-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է վիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8253 դեպք կա, այլ պատճառով՝ 1583։

Ապաքինվել է ևս 1668 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 383,368 է։ Փաստացի բուժվողների թիվը 18,674 է։

Ընդհանուր առմամբ 2,846,177 թեստ է արվել, մեկ օրում` 5734։