Գործադիրը հաստատել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունը, որովառաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր ծառայությունից։
44-օրյա պատերազմից հետո կան ընտանիքներ, որտեղ պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ կան, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:
«Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,– ասվում է նախագծի հինավորման մեջ։
Օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի ԱԺ քննարկմանը։
Գործող օրենսդրությամբ զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանվում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։