AM
22 February 2022 - 14:53 AMT

Օպերայի և բալետի թատրոնը Գյումրիում ներկայացրել է «Մարդուկ-Ջարդուկը»

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 21-22-ը հյուրախաղերով հանդես է եկել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մարզային ծրագրերի շրջանակում թատրոնը ներկայացրել է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» երկու գործողությամբ բալետային ներկայացումը:

Հյուրախաղերը տեղի են ունեցել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Ներկայացման բեմադրող բալետմայստերն է Գեորգի Կովտունը, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վյաչեսլավ Օկունևը:

Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է։

Կարևորելով մարզերի ներգրավվածությունը մշակութային կյանքում և մատաղ սերնդի գեղարվեստական դաստիարակության գործոնը` թատրոնի նախաձեռնությամբ փետրվարի 22-ի ներկայացմանը հրավիրվել են տեղի մշակութային կենտրոնների և դպրոցների սաները: