Հայաստանում փետրվարի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 417,456-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 946-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 24 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8378 դեպք կա, այլ պատճառով՝ 1593։
Ապաքինվել է ևս 1545 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 395,700 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,780 է։
Ընդհանուր առմամբ 2,875,218 թեստ է արվել, մեկ օրում` 4759։