AM
26 Փետրվար 2022 - 06:54 AMT

№31 և №8 միկրոավտոբուսները մարտի 1-ից կփոխարինվեն 31 և 11 համարների նոր ավտոբուսներով

Համար 31 և 8 միկրոավտոբուսային երթուղիները մարտի 1-ից փոխարինվելու են համար 31 և 11 նոր երթուղիներով, որոնք սպասարկվելու են «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսներով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար 13 և 12 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.

Հ.31 երթուղի՝ Դավթաշենի 4-րդ թաղամաս-Ջրվեժ

Սկզբնականգառ՝ Դավթաշենի 4-րդ թաղ. – Եղվարդի խճ.- Տ.Պետրոսյան – Իոսիֆյան – Հալաբյան – Կիևյան – Կասյան փ.-ներ – Կոմիտասի պ.- Դ.Անհաղթի – Ռուբինյանց փ.-ներ – Գայի պ.- Հովհաննիսյան – Բակունցի – Գյուլիքևխյան – Հովհաննիսյան – Թևոսյան փ.-ներ – Ջրվեժ (վերջնականգառ)

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Հ.11 երթուղի՝ Քանաքեռ ՀԷԿ – «Միկա» մարզադաշտ Սկզբնականգառ՝ Քանաքեռ ՀԷԿ – Ղափանցյան – Ադոնցի – Ն.Տիգրանյան – Մամիկոնյանց – Շիրվանզադեի փ.-ներ – Կոմիտասի պ. – Կասյան փ. – Մարշալ Բաղրամյան պ. – Պռոշյան – Պարոնյան – Գր.Լուսավորչի փ.-ներ – Արշակունյաց պ. – Բագրատունյաց փ. – Գ.Նժդեհի հր.- Մանանդյան փ. – «ՄԻԿԱ» մարզադաշտ (վերջնականգառ)։

Հետադարձը` նույն ուղեգծով։