AM
28 Փետրվար 2022 - 07:55 AMT

Մարտի 1-ին գործարկվելու է ԵՊԲՀ-ի շչակը

Մարտի 1-ին գործարկվելու է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շչակը։

Մարտի 1-ին` ժամը 15:00-ին, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ուսումնավարժանք, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հորդորելով չանհանգստանալ: