AM
2 Մարտ 2022 - 07:40 AMT

ՀՀ նախագահի ընտրության օրն է․ Ընդդիմությունը լքել է ԱԺ դահլիճը

Ազգային ժողովի նիստում քննարկում են ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի ընտրության հարցը: Նրան առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հեռացել են նիստերի դահլիճից:

Խաչատուրյանը նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է թեկնածուին։

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից հրաժարական ներկայացրեց։

ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, չունի այդքան թվով պատգամավոր: ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: Նախագահի ընտրության երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է 65 և 54 ձայն։