AM
5 Մարտ 2022 - 08:53 AMT

ԳՇ պետի ժպ․ Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար

Կամո Քոչունցը Եռաբլուրում, ուր այցելել էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ, ասել է, որ բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի։

Նա այդպես է պատասխանել հարցին, թե արդյո՞ք բանակը չի քաղաքականացվի, եթե առաջարկվող նոր օրինագծի համաձայն ԶՈւ Գլխավոր շտաբի պետը դառնա պաշտպանության նախարարի տեղակալ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի», – ասել է նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։

Արտակ Դավթյանն ազատվել է ԳՇ պետի պաշտոնից։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ-ում անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգ չի տեսնում Եվրասիական տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ԳՇ-ում մեծ փոփոխությունների առումով, ասել էր, որ որևէ վտանգ սրանով չեն բերել ու չեն պատրաստվում բերել։