Մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրանյութ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել 25-ամյա մի երիտասարդ, հայտնում է ոստիկանությունը։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է la casa de papel գրառմամբ՝ 100, 50 էքստազի տեսակի թմրամիջոցի՝ 50 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի՝ 100 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի բյուրեղներ՝ 53 գրամից ավելի և 9 գրամ հալուցինոգեն սնկից պատրաստված թմրամիջոց՝ շոկոլադի տեսքով։ 25-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք է բերել մաքսանենգ ճանապարհով և պետք է փոխանցեր 26-ամյա մի երիտասարդի, որպեսզի դրանք Telegram-ի միջոցով իրացվեին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է 26-ամյա երիտասարդի ինքնությունը։ Նա փետրվարի 23-ին հայտնաբերվել է ու բերման ենթարկվել։
Իրավապահները նաև խուզարկել են երիտասարդի կողմից շահագործվող շինությունը, հայտնաբերելով 19 գրամից ավելի մարիխուանա և 3 գրամից ավելի հալուցինոգեն սունկ։
Հարուցվել է քրգործ, նշանակվել են փորձաքննություններ։
25-ամյա երիտասարդը ձերբակալվել է, 26 տարեկանը՝ կալանավորվել։






