Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքապատկան հատվածում լայն թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են մեկնարկել:
Դեռևս 2019 թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի, ընթացքին տեղում հետևել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային գոտին կարգի բերելու համար աշխատանքներում մոտ 160 աշխատակից է ներգրավվել: Ծրագրի շրջանակում տարածքից արդեն իսկ մոտ 180 մեքենա աղբ է տեղափոխվել:
Ծիծեռնակաբերդի` համայնքին պատկանող 8.5 հա տարածքում նախատեսվում է ծառատունկ կազմակերպել, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։






