AM
5 Մարտ 2022 - 10:58 AMT

Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի հիշատակին։

Նա «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի կապակցությամբ։

Նրան ուղեկցում էր գերատեսչության ղեկավար կազմը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և ԵԿՄ մյուս անդամները ևս մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել են Եռաբլուր և ծաղիկներ խոնարհել սպարապետի շիրիմին, հայտնում է «Փաստինֆոն»։