AM
3 July 2002 - 15:40 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

«Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությունը նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանի հասցեին, որտեղ երախտագիտություն է հայտնվում, վերջերս նրա ԱՄՆ կատարած այցի շրջանակներում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԼՂՀ դիրքորոշումը հանգամանալից ներկայացնելու համար: «Ձեզ հետ հաճելի էր աշխատել, եւ նաեւ դրա շնորհիվ է, որ մեր հանդիպումը հաջողությամբ պսակվեց»,- ասվում է ուղերձում: Նամակում բարձր են գնահատվում նախարարի մեկնաբանությունները քննարկված հիմնահարցերի շուրջ եւ հույս է հայտնվում ԼՂՀ արտաքին գործերի նախարաի հետ նոր հանդիպման վերաբերյալ, «Դե-Ֆակտո» գործակալությանն են հայտնել ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: