Ադրբեջանի զինված ուժերը մոտ 1 կմ առաջ են եկել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի շրջանում, հայտնել է գյուղի բնակիչներից մեկը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Պաշտոնապես այս տեղեկությունը ոչ հաստատվել, ոչ էլ հերքվել է։
Ըստ գյուղի բնակչի՝ ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ տարածք` գյուղի նախկին սահմանային դիրքի և գյուղի գերեզմանատան հատվածում` 800-1000 մետրով։
«Գյուղի խմելու ջուրը այնտեղից է գալիս, վտանգի տակ է, չգիտենք՝ ինչ անենք»,- ասել է նա։
Նրա խոսքով` ադրբեջանցիներն առաջ են եկել մարտի սկզբին։






