Ակտիվ ցիկլոնի գործունեության արդյունքում hանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի և 17-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 6-8 աստիճանով:
Ձյան ծածկի բարձրությունը մարտի 15-ի դրությամբ Տավուշում կազմում է 10-40 սմ, Լոռիում՝ 17-43 սմ, լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Հրազդանի, Ապարանի, Ջերմուկի հատվածում՝ 60-90 սմ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության բարձր լեռնային գոտիներում՝ Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234 սմ է, Ամբերդում՝ 103 սմ է:
Մարտի 15-ի ցերեկը ձյան տեսքով տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կպահպանվեն, երեկոյան ժամերին դրանք աստիճանաբար կդադարեն, մարտի 16-ին կշարունակվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում:
Մարտի 18-ի ցերեկը, 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Երևանում՝ մարտի 15-ին, 18-ի երեկոյան ժամերին, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում մարտի լույս 16-ի գիշերը սպասվում է -7, լույս 17-ի գիշերը՝ -8 աստիճան։






