AM
17 Մարտ 2022 - 10:09 AMT

Եվս մեկ ժամկետայինի դի է հայտնաբերվել

Մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Մինչ այդ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ, հայտնաբերվել էր հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում։