ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը հայտնել է, որ դադարեցնում է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Կշարունակեմ գործունեությունս հասարակական, քաղաքական ասպարեզում՝ ի նպաստ հայ ազգի, Արցախի և Հայաստանի Հանրապետության», – ասվում է գրառման մեջ։






