AM
3 July 2002 - 15:29 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Այսօր Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Հայաստանում Հունաստանի նորանշանակ Արտակարգ եւ Լիազոր Դեսպան Անտոնիոս Ֆլավիանոսը քննարկել են հետագա քայլերն ու խնդիրները հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում: Ինչպես հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող հիմնահարցեր: Դրանից բացի, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը եւ հեռանկարները: