Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Ալբանիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,-ասվում է հրամանագրում։
Տիգրան Մկրտչյանը Հունաստանում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի սեպտեմբերին:






