AM
21 March 2022 - 07:33 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի 21 նոր դեպք կա և 4 մահ

Հայաստանում մարտի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,328-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 21-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8598 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1670 է:

Ապաքինվել է ևս 73 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 409,430 է։ Փաստացի բուժվողների թիվը 2 630 է։

Ընդհանուր առմամբ 2,952,590 թեստ է արվել, մեկ օրում` 1752 :