AM
21 Մարտ 2022 - 13:05 AMT

Շիրակի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի

Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5, անգամ 6 մետրի, տեղեկացնում է մարզպետարանը։

Մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհները։

Դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։

Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր և Գյումրի-Վանաձոր ճանապարհները բաց են։

Վարորդներին հորդորում են երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։