Ազգային ժողովը միաձայն ընդունել է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները: Կողմ է քվեարկել 94 պատգամավոր։
Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։
Ըստ փոփոխությունների այսուհետ ՀՀ դրոշը մշտապես կբարձրացվի նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա:






