Ազգային ժողովը չի ընդունել ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնող օրինագծերի փաթեթը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել նախագծին։
Նախագիծը չի ընդունվել ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ցավալի հանգամանք է անվանել այն փաստը, որ իշխող խմբակցությունը դեմ է քվեարկում ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելուն:
«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրինագծերը ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը և Աղվան Վարդանյանը։






