AM
23 Մարտ 2022 - 11:32 AMT

Զենքի սպառնալիքով ծխախոտ գողացած երիտասարդը ձերբակալվել է

Մարտի 21-ին, ժամը 03.42-ին, Մոսկովյան փողոցի խանութից զենքի սպառնալիքով փող և ծխախոտ գողացած երիտասարդը ձերբակալվել է, հայտնում է ոստիկանությունը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.30-ի սահմաններում անհայտ անձը մոտեցել է կրպակին և ցույց տալով զենքի նմանվող առարկա՝ պահանջել է փող և ծխախոտ, ապա հափշտակելով դրանք՝ հեռացել է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է անհայտ անձի ինքնությունը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 22-ին 23-ամյա երիտասարդը ներկայացել է Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: