ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ադրբեջանական կողմը չի ազատել Քարագլխում զբաղեցրած դիրքերը։
Այն հարցին, թե հնարավո՞ր է Ադրբեջանը զիջումներ է պահանջում գազի դիմաց՝ նախարարն ասել է, թե չի կարող մեկնաբանել. քննարկումներին չի մասնակցում, գրում է Aysor.am-ը։
«Մի բան հստակ է՝ նոյեմբերի 9-ի այն դիրքերը, որտեղ կանգնել էին, այդ դիրքեր խախտվել են թե գյուղի, թե բարձունքի ուղղությամբ, կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր», – հայտարարել է Սանոսյանը։
ՀՀ ԱԳՆ-ն քարտեզներ է հրապարակել՝ նշելով, որ 2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր», – ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, իսկ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։






