AM
28 Մարտ 2022 - 12:25 AMT

Մեղրիի ռուսական սահմանապահ զորամասի զորավարժություններ են՝ կարկոցներ լսելիս խուճապ չառաջացնել

Մեղրիի ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կրակային զորավարժություններ են` կրակոցների ձայների դեպքում հորդորում են խուճապ չառաջացնել: Այդ մասին ասվում է Մեղրիի համայնքապետարան հայտարարության մեջ։

«Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,-ասվում է հայտարարության մեջ:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը: