Հանրապետության տարածքում` ապրիլի 2-4-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:
Երևանում ապրիլի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ: Ապրիլի 2-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +25, իսկ ապրիլի 3-ին՝ +27 աստիճան։






