AM
4 Ապրիլ 2022 - 11:48 AMT

Երևանում ապամոնտաժվում են ապօրինի և տիրազուրկ արտաքին գովազդային վահանակները

Ապրիլի 1-ից Երևանում ապամոնտաժվում են ապօրինի կերպով տեղադրված, ինչպես նաև տիրազուրկ արտաքին գովազդները։

Գործընթացը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ համատեղ։

Գործընթացը մեկնարկել է Նոր Նորքից և կիրականացվի բոլոր վարչական շրջաններում: