AM
4 Ապրիլ 2022 - 12:12 AMT

ՊՆ․ Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայտարարելով, որ հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։