AM
3 April 2009 - 12:15 AMT

9 երկրների համատեղ ջանքերով ստեղծվել է խուլ-համրերի համար նախատեսված ինտերնետ-բառարան

Խուլ-համրերի համար ունիկալ ինտերնետ-բառարանի շնորհանդեսը կայացավ Շվեդիայի մայրաքաղաքում: Շնորհանդեսին ներկա էր Շվեդիայի թագուհի Սիլվիան, որը ակտիվ օգնություն է ցուցաբերում հաշմանդամներին եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց:

«Դա աշխարհի ամենամեծ բառարանն է: Այդ բառարանի օգնությամբ կարելի է ստանալ միանգամից մի քանի եվրոպական լեզուներով թարգմանություն»,- ասել է նոր հաղորդակցության համակարգի ստեղծման նախաձեռնող Թոմաս Լյուդել Ուլսենը:

Այդ նախագիծը ինը երկրների` Ֆրանսիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Շվեդիայի համագործակցության արդյունքն է: