Հոկտեմբերի 10-12-ը Երևանում «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով կանցկացվի: Կազմակերպիչը ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն է։
Զեկույցների հիմնական ենթաբաժիններն են՝ պատմություն, հնագիտություն, հնամարդաբանություն, ազգագրություն, բանահյուսություն, վիմագրություն, ճարտարապետություն, արվեստաբանություն, մշակութաբանություն, թանգարանագիտություն, ժառանգության պահպանում և հանրահռչակում, հուշարձանների պահպանություն և զբոսաշրջություն։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Դրան հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց:
Գիտաժողովին մասնակցելու համար մինչև հունիսի 15-ը զեկուցումների վերնագրերն ու ամփոփագրերը (300 բառ, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) պետք է ուղարկել [email protected] հասցեին և լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը։
Կազմկոմիտեի կողմից ընտրված հայտերի մասին կտեղեկացվի մինչև հուլիսի 15-ը:
Ընտրված զեկուցումները կհրատարակվեն «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի հերթական համարում: