Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Նրա հաղորդմամբ՝ հերթական այցերի նպատակն էր՝ հետևել գերիների վիճակին և նրանց պահման պայմաններին, ինչպես նաև օգնել, որպեսզի գերիները կապ պահպանեն ընտանիքի անդամների, հարազատների հետ։
«Ապրիլ ամսին հերթական տեսակցությունն է տեղի ունեցել բոլոր անձանց, ում գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասել է Զառա Ամատունին:
Ավելի վաղ ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում 38 հայ գերի կա, որից 3-ը քաղաքացիական անձ է։