Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով է ստեծղվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
Հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը։ Հանձնաժողովը կգլխավորի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Մանկական Եվրատեսիլը» կանցնի Երևանում նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած մրցույթում ՀՀ-ն ներկայացնող Մալենայի հաղթանակի շնորհիվ։
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ասել էր․ «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»։