Երևանում պղծել են քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արվեստագետ Արա Շահումյանը։
«Ես էլ կասկած չունեմ, որ Հայաստանում վխտում են կոնկրետ թուրք և տարբեր գործակալներ…
Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում։
Եթե իրավապահ մարմիններն ի վիճակի չէն վերահսկելու և պահպանելու մեր արժեքները, Քուչի տղերքի ինստիտուտը հարկավոր ա վերականգնել ու հայտնաբերելով պատժել գործակալներին տեղում»,- ասվում է գրառման մեջ։
Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2002-ին։






