AM
15 Ապրիլ 2022 - 10:46 AMT

Զորակոչը՝ հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ․ Զորացրվողների թվում են նաև 44-օրյայի մասնակիցները

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ամառային զորակոչն ու զորացրումը կանցկացվի 2022թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ։ Կառավարությունը որոշում է ընդունել։

Ամռանը զորացրվողների թվում են 44-օրյա պատերազմի մասնակից ժամկետայինները։

Բանակ կզորակոչվեն 18 տարին մինչև 2022-ի հունիսի 30-ը ներառյալ, լրացած երիտասարդները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022-ի հունիսի 30-ը: