Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքը կիրականացվի բացառապես Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման վայրում գտնվող ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում: Այդ մասին ասվել է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարված է այդ օրը տարածքում խիստ հսկողություն սահմանել:
Մետրոպալիտենը կաշխատի մինչև 1:00-ն։
Երևանի քաղաքապետարանի անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասել է, որ տրանսպորտի վարչությունն արդեն ունի իր սխեման՝ Բրազիլիայի հրապարակից քաղաքացիներին տեղափոխելու և հետդարձի համար։
Ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ կտարվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը բարեկարգելու, կանաչապատելու, մաքրելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով:






