ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն` հակաահաբեկչական կոալիցիային տարբեր պետությունների մասնակցության վերաբերյալ: Զեկույցում բովանդակվում են ահաբեկչության դեմ պայքարում
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի դերերին վերաբերող տվյալներ: Այսպես, «Ադրբեջան» բաժնում նշվում է, որ պաշտոնական Բաքուն «ԱՄՆ-ին առաջարկում է իր օգնությունն ամեն ինչում, ապահովում է ինքնաթիռների թռիչքն իր տարածքով եւ պատրաստ է տրամադրել իր զորքերը միջազգային կոալիցիային»: «Վրաստան» բաժնում նշվում է, որ Թբիլիսին նույնպես տրամադրել է իր օդային տարածքը եւ առաջարկում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է ահաբեկության դեմ պայքարի համար: Վրաստանը չի տրամադրում իր զորքերը միջազգային կոալիցիային օգնելու համար, սակայն նա համագործակցում է Միացյալ Նահանգների հետ վրացական բանակի ուսման եւ զինման հարցում: «Հայաստան» բաժնում նշվում է միայն, որ Երեւանը տրամադրել է իր օդային տարածքը ինքնաթիռների թռիչքի համար: Այս առումով Բաքվում տարակուսում են` ինչու՞ ԱՄՆ օգնությունը Հայաստանին ավելի մեծ է, քան Ադրբեջանին: Տվյալ «պարադոքսի» հիմնական պատճառը Բաքվում տեսնում են ԱՄՆ-ում ուժեղ հայկական լոբբիում:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: