Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ իր պաշտոնական այցին, այն արդյունավետ է գնահատել։
Նա նշել է, որ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ «արձանագրելով Հայաստանի ու Ռուսաստանի մոտեցումների նույնականացումը»։
Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հնարավորինս շուտ մեկնարկելու Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղու ու ճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով։
Նա հույս է հայտնել, որ այդ հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել ու համաձայնեցնել:
Վարչապետը նշել է նաև, որ քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը և դա արձանագրված է Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի 30 կետից բաղկացած համատեղ հայտարարության մեջ:
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը, խաղաղության և կայունության ամրապնդմանը: