44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի հայաբնակ Աղավնո գյուղում ևս ջահերով երթ է անցկացվել։ Մասնակցել են համայնքի բնակիչները, երեխաները։ Աղավնոյի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջիում լուսանկարներ են հրապարակվել։
Ցեղասպանության 107-րդ տարելիցի ջահերով երթն անցել է «Դատապարտում ենք, հիշում և պահանջում» կարգախոսով։
Մասնակիցները կրել են «Ոչ թրքացմանը», «Հիշում ենք ու պահանջում» գրություններով պաստառներ։






