AM
25 Ապրիլ 2022 - 10:42 AMT

Քաղաքապետ․ ՌԴ-ից եկած քաղաքացիներն են մաքրություն անում՝ ամոթ է

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով չսահմանված տեղերում աղբի կոտակումներին, ասել է, որ ՌԴ-ից ժամանած քաղաքացիներն են Երևանում մաքրություն անում՝ ամոթ է։

«Իսկ մենք շարունակում ենք կեղտոտել»,-ասել է նա։

Քաղաքապետն առաջարկել է տեղում տուգանել ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձանց՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ կարելի է համատեղ խորհրդակցություն անցկացնել ոստիկանության հետ։

«Ոոստիկանությունը պլանշետների միջոցով տեղում կարողանում է նույնականացնել քաղաքացու անձնական տվյալները։ Նրան տուգանելու համար նույնիսկ ոստիկանության բաժանմունք տանելու կարիք չի լինի»,-ասել է քաղաքապետը։