AM
25 Ապրիլ 2022 - 13:03 AMT

Ցույցեր՝ Երևանում․ Փողոց փակելու համար 4 բերման ենթարկված կա

Հայաստանում մեկնարկել է ընդդիմության բողոքի հավաքների երկրորդ փուլը:

Մի խումբ ՀՅԴ-ական երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացրել՝ փակելով Կոմիտասի պողոտան:

Երիտասարդները վանկարկում էին՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ», տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նրանցից մի քանիսը բարձրացել են ուղևորատոր ավտոբուսի վրա՝ պարզել Արցախի դրոշը և «սկսվել ա» գրությամբ պաստառը:

Կոմիտասի պողոտայից 4 անձ է բերման է ենթարկվել փողոց փակելու համար, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Կոմիտասի պողոտայից 4 անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար», – հայտնել են ՀՀ ոստիկանությունից։

182-րդ հդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Մի խումբ երիտասարդներ «Արցախը մերն ա, նիկոլը՝ ոչ» խորագրով ակցիա են իրականացրել մայրաքաղաքի փողոցներում։ Նրանք Արցախի Հանրապետության դրոշն են փակցնում հուշարձանների վրա, տեղեկացնում է Panorama.am-ը։

ժամը 18։30-ին Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից երթ է նախատեսվում։