AM
25 Ապրիլ 2022 - 14:45 AMT

ՄԻՊ արձագանքման խմբերն այցելել են բերման ենթարկվածներին

ՄԻՊ աշխատակազմում ձևավորվել են արագ արձագանքման խմբեր, որոնք օպերատիվորեն այցելել են ապրիլի 25-ին բերման ենթարկված քաղաքացիներին։

Նշվում է, որ Պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և հավաքների վերաբերյալ։

ՄԻՊ աշխատակազմը, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի իրականացված արագ արձագանքման արդյունքների մասին։

Հայաստանում մեկնարկել է ընդդիմության բողոքի հավաքների երկրորդ փուլը: Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացվել։ Կոմիտասի պողոտայից 4 անձ է բերման է ենթարկվել փողոց փակելու համար։