AM
28 Ապրիլ 2022 - 10:08 AMT

7 մլրդ դրամ՝ ՊՆ-ի շենքային պայմանների բարելավմանը

Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման համար 7 մլրդ դրամ կհատկացվի։ Հարցը կառավարության ապրիլի 28-ի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում էր։

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, բյուջեով նման ծախս նախատեսված չէր։

Նախագիծը ներկայացրել էր Պաշտպանության նախարարությունը։