Համահայկական թատերական նախագծի շրջանակներում օգոստոսին ծրագրվում էր զանազան երկրներում աշխատող հայ դերասանների մասնակցությամբ բեմադրել «Ծուռ ծերուկը» ներկայացումը Ռիչարդ Կալինոսկու պիեսի հիման վա, որում շոշափվում է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության թեման:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ծրագրերը որոշ չափով փոփոխվել են, եւ ներկայացման բեմադրությունը տեղափոխվել է աշուն: Ներկայացումը կկայանա հայտնի դերասանուհի Նոռա Արմանիի մասնակցությամբ:
Հակոբ Ղազանչյանի տեղեկությամբ, բեմադրության շուրջ աշխատանքը կսկսվի սեպտեմբերին, բայց հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը` հնարավոր են որոշ ֆինանսական բարդություններ: