Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023-ին շատրվանային համալիր կկառուցվի: Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթը հայտարարվել է 2022-ին:
Նախատեսվում է նաև արդիականացնել երևանյան կանգառասրահները։ Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին համալիր լուծում տրվի:
Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից: Մրցույթն արդեն կայացել է:






