AM
3 Մայիս 2022 - 07:52 AMT

Բերման են ենթարկել Լևոն Քոչարյանին

Մայիսի 3-ի առավոտից Երևանում վերսկսած անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանություն բերման է ենթարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին»,- գրել է նա։

Լևոն Քոչարյանը մասնակցում էր անհնազանդության ակցիային Կոմիտասի պողոտայում։ Նա փողոցը փակած ցուցարարների շարքում էր։

Ոստիկանությունը հայտնել է, որ մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:

Մայիսի 3-ի վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները՝ անցկացվել են երթեր, փակվել են փողոցներ։ Ավելի քան 70 անձ բերման է ենթարկվել։