Երևանում մայիսի 3-ի առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների մասնակիցների մի խումբ մտել է ԵՊՀ մասնաշենքերից մեկը և հորդորել ուսանողներին միանալ շարժմանը։
Ընդդիմության առաջնորդներից ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մտել է լսարաններից մեկը և կոչ արել ուսանողներին միանալ իրենց՝ նշելով, որ շարժումը հանուն իշխանության չէ, այլ հանուն բոլորի, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Խնդրում եմ բոլորին միանալ՝ ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի, այլ ձեր ընկերներին։ 1988-ին այս աստիճաններից է սկիզբ առել Արցախյան ազատագրական շարժումը։ 2020-ին ձեր ընկերներից և համակուրսեցիներից շատերն իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն մեզ բոլորիս»,- ասել է Սաղաթելյանը։
Նա նշել է, որ կսպասի ուսանողներին Ֆրանսիայի հրապարակում։ Ավելի ուշ ցուցարարներին է միացել արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած տղաներիցոմանք ևս միացել են անհնազանդության ակցիաներին։ Նրանք փակել են Մյասնիկյան պողոտայից Աբովյան պուրակ տանող հատվածը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Մայիսի 3-ի վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները՝ անցկացվել են երթեր, փակվել են փողոցներ։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ երթևեկությունը վերակագնվել է։ 117 անձ է բերման ենթարկվել






