Կարինե Սարգսյանը նշանակվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն:
Ուղերձում նա նշել է, որ իր համար պատիվ է միանալ և առաջնորդել Հիմնադրամի թիմը, նաև իր երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաև այդ հերոսների ընտանիքներին։
«Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ։
Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և ԶԱՀ-ը կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը»,- ասվում է ուղերձում։
Կարինե Սարգսյանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի առաջին շրջանավարտներից է․ 1993 թվականին ստացել է Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում։ 1994-95-ին շարունակել է իր կրթությունը Կառավարման մագիստրոսի ծրագրի շրջանակում ԱՄՆ-ում՝ Իլինոյս նահանգի Նորթվեսթերն համալսարանում՝ որպես Էդմունդ Մասկի կրթաթոշակի ծրագրի հաղթող։ Սարգսյանը զբաղեցրել է բազմաթիվ բարձր ղեկավար պաշտոններ մի շարք հեղինակավոր մասնավոր և հանրային ընկերություններում, ինչպիսիք են «Ջոնսոն և Ջոնսոնը», «Կոկա-Կոլան», ՄԱԿ-ը, Զարգացման Ավստրիական գործակալությունը և Հայ-Ամերիկյան առևտրային պալատը։






